Վլադիկավկազում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Վլադիկավկազում պայթյուն է որոտացել Alania Mall առևտրի կենտրոնում։ Շենքում ապակիներ են կոտրվել։ Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, որ ծխի սև քուլաները բարձրանում են վերին հարկերից, փոխանցում է NGS Ru-ն։
Ըստ տվյալների վիրավորվել է ինը մարդ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանց թիվն անընդհատ աճում է։ Արդեն հաղորդվել է մահվան առաջին դեպքի մասին։ Տվյալները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։
Առևտրի կենտրոնի վերին հարկերում հրդեհ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը գազից առաջացած պայթյունն է: Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները օպերատիվ շտաբ են ստեղծել։ Այնտեղ աշխատում են հրշեջներն ու փրկարարները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ