Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կարգավորել հարաբերությունները» Թրամփի հետ․ The Washington Post
Համաշխարհային ՄամուլՄի քանի խոշոր ընկերություններ, որոնք դատապարտել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը, գումար են նվիրաբերում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին, հայտնել է The Washington Post-ը։
Ըստ հրապարակման՝ առնվազն 11 ընկերություններ, որոնք միջոցներ են տրամադրել 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալության համար, դատապարտել են 2021 թվականին Կապիտոլիումի գրոհը։ Օրինակ, ամերիկյան դեղագործական հետազոտությունների և արտադրողների ասոցիացիան (PhRMA), Ford-ը և Intuit-ը և ճապոնական Toyota ավտոարտադրողն այժմ 1-ական միլիոն դոլար են հատկացնելու Թրամփի երդմնակալության ֆոնդին։ Ի թիվս այլ խոշոր դոնորների, ովքեր նախկինում քննադատել են 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, թերթը նշում է Bank of America-ն և Goldman Sachs-ը, General Motors Corporation-ը և ԱՄՆ-ի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը՝ AT&T:
Ինչպես նշում է հրատարակությունը, հանրապետական նոր վարչակազմի հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու ակնկալիքով՝ խոշոր ընկերությունների ղեկավարները հավաքվում են Թրամփի Մար-ա-Լագո (Ֆլորիդա) նստավայր։ Նրանք «շտապում են կարգավորել հարաբերությունները» նորընտիր նախագահի հետ, և «նրանց շատ խոստումներ», որոնք տրվել են Կապիտոլիումի գրոհի հետևանքով «մնացել են անցյալում»: