Իրավունք. «Անսուրբ տեղը դատարկ չի մնա - 2»
Հայկական Մամուլ
«Իրավունք» շաբաթաթերթը գրում է. «Հարևան նավթային սուլթանատը գնալով ավելի ու ավելի շատ է մեր հայրենակիցներին ծիծաղելու առիթ տալիս:Մեկ սկսեցին Արցախի հետ սահմանագծում պատ կառուցել, մեկ Ալիևը հայտարարում է, թե համաձայն է Ղարաբաղին ինքնավարություն շնորհել (նույն հաջողությամբ մենք կարող ենք, ասենք, ինքնավարություն շնորհել Նախիջևանին), մեկ դիմում է միջազգային կառույցներին, որ գան ու ուսումնասիրեն Ղարաբաղը ու հատկապես՝ ազատագրված տարածքները թմրանյութերի արտադրության և տարանցման տեսակետից: Այս վերջինը նույնպես, բացի ծիծաղից, այլ բան չի առաջացնում.եթե, իրոք, ազատագրված տարածքներում «պլան ցանեին», ապա հայոց աշխարհի, Սփյուռքն էլ վրադիր, բոլոր թմրամոլները լցված կլինեին այդտեղ:
Ադրբեջանի վարքագիծը բավականին դիպուկ բնութագրել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ որ Բաքուն լացկան ագրեսիվությունից անցնում է ագրեսիվ լացկանության: Դե, այդպես էլ կա. եթե առաջ հիստերիկ ձևով սպառնում էին ուժի կիրառումով լուծել Արցախի հարցը, հիմա ամբողջ աշխարհին գանգատվում են, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, զինված է ավելի լավ, քան Ադրբեջանը, բայց, միևնույն է, իրենք իրավունք ունեն հարցը ուժով լուծելու: Այսպես՝ ադրբեջանական քաղաքագետ Արաստուն Օրուջլուն աշխարհով մեկ լացը կապել է, որ ընդհանրապես Ադրբեջանը ոչ մի դաշնակից չունի, որ անգամ «Վիկիլիկսի» պես թույլ գործիքը լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի միջև, որ Իսրայելի հետ համագործակցության վրա էլ չի կարելի լուրջ հույսեր դնել և այլն...»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ