Գազային Իսրայելի հարվածի հետևանքով՝ 21 մարդ է զոհվել. Al Jazeera
Համաշխարհային ՄամուլԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով՝ առնվազն 21 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով, պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման ժամանակ զոհվել է վեց մարդ, շատերը վիրավորվել են։ Իսրայելական հրետանին հրթիռակոծել է նաև Ջաբալիայի շրջափակված փախստականների ճամբարում գտնվող Ալ-Աուդայի հիվանդանոցը։
Հաղորդվում է, որ ութ մարդ է զոհվել օկուպացված Արևմտյան ափի Թուլկարմի վրա իսրայելական արշավանքի ընթացքում: Առնվազն յոթ պաղեստինցի, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել են իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի մերձակայքում տեղահանվածների վրանների վրա: