Սիրիայում քրդերը հակահարձակում են սկսել Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի դեմ․ AP
Համաշխարհային ՄամուլՔրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտարարել են, որ հակահարձակում են սկսել Անկարայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակի դեմ՝ Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ տարածքները հետ գրավելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Այս ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո բախումները սաստկացել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող խմբավորման և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև, որը գրավել է առանցքային Մանբիջ քաղաքը և հարակից շրջանները:
Քուրդ կանանց պաշտպանության ուժերի խոսնակ Ռուքեն Ջամալը Associated Press-ին ասել է, որ իրենց գրոհայինները գտնվում էին Մանբիջի կենտրոնից յոթ մղոն հեռավորության վրա՝ շարունակվող հակահարձակման ընթացքում:
«Սիրիան այժմ նոր փուլում է, և քննարկումները շարունակվում են երկրի ապագայի շուրջ։ Թուրքիան իր հարձակումներով փորձում է մարտերով շեղել մեզ և դուրս մղել Դամասկոսի բանակցություններից», - ասել է Ջամալը։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ այս ամսվա սկզբին երկու կողմերից տասնյակ մարդիկ են սպանվել այն պահից, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» սկսել է իր հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ: