«Նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Ռուսաստանի էներգետիկ սեկտորի դեմ պատժամիջոցների նոր փուլ»․ The Washington Post
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուսումնասիրում է ռուսական էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, գրում է Washington Post-ը։
«Նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Ռուսաստանի էներգետիկ սեկտորի դեմ պատժամիջոցների նոր փուլը իր պաշտոնավարման վերջին շաբաթների ընթացքում», ասվում է հոդվածում։
Աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցները կարող են ազդել դեռևս պատժամիջոցների չկիրառված ռուսական նավթ արտահանող ընկերությունների և բեռնատար նավերի վրա, որոնք, իբր, մաս են կազմում «ստվերային նավատորմի» և օգտագործվում են ռուսական էներգառեսուրսների տեղափոխման համար, ինչպես նաև բանկերի լիցենզիաների չեղարկման վրա, որոնք թույլ են վերջիններիս էներգետիկ գործարքներ իրականացնել Ռուսաստան հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու