Բաքու-Գրոզնի չվերթի կործանված ինքնաթիռի 25 ուղևոր ողջ է մնացել
ԱդրբեջանԱկտաուում ավիավթարից հետո 25 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, RIA Novosti-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ-ից։
Ինչպես պարզաբանում է Sputnik Ղազախստանը, Մանգիստաուի շրջանային հիվանդանոցում հոսպիտալացվել է 14 մարդ։ Նրանցից 5-ը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածների թվում կան 11-ամյա երեխա և 16-ամյա դեռահաս, ովքեր բուժզննում են անցնում։
Նախնական տվյալներով՝ կործանված ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։