Ադրբեջանական ինքնաթիռի վթարի վայրում բժիշկների աշխատանքը դադարեցվել է
Ադրբեջան
Ադրբեջանական ավիաուղիների Embraer ինքնաթիռի կործանման վայրում բուժաշխատողների աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Sputnik Ղազախստանը։
«Օդանավի կործանման վայրում բժիշկների աշխատանքը կասեցվել է»,- ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ մինչ այժմ արտակարգ դեպքի վայրում հայտնաբերվել է չորս դի։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը կարող էր ընկնել թռչունների հետ բախման պատճառով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ