Քրդերին կթաղեն սիրիական հողերում, եթե նրանք վայր չդնեն զենքերը. Էրդողան
Թուրքիա«Քրդերին կթաղեն սիրիական հողերում, եթե նրանք վայր չդնեն զենքերը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին, գրում է Al Arabiya-ն:
«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքերին, կա՛մ նրանց իրենց զենքերի հետ կթաղեն սիրիական հողերում: Մենք դիմակայելու ենք բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք ձգտում են շահարկել Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասել է Էրդողանը։