Ֆիցոյին չեն հետաքրքրում Զելենսկու վիրավորանքները․ ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին չեն անհանգստացնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վիրավորանքները Մոսկվա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նա մի մարդ է, ով հասել է կյանքի ընկալման բոլորովին այլ մակարդակի։ Կարծում եմ, որ դա նրա համար նշանակություն չունի», - ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ Ֆիցոն լուծում է կարևոր խնդիրներ և գիտակցում է Սլովակիայի ազգային շահերը։
Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն բանակցություններ են վարել։ Դրանք տեղի են ունեցել Մոսկվայի Կրեմլում։
Հանդիպումից հետո Սլովակիայի վարչապետն ասել է, որ իր այցը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք արձագանք է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերին ռուսական գազի տարանցումը դադարեցնելու մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)