Նյու Հեմփշիրում տարած նախնական հաղթանակից հետո, Ռոմնին Հարավային Կարոլինայի ուշադրության կենտրոնում է
ԱՄՆ
Ըստ «The Washington Post» պարբերականի՝ ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների արդյունքում տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ նա ավելի շատ կենտրոնանալու է տնտեսության աճի վերականգնման, քան սոցիալական խնդիրների վրա։ Ռոմնիի կրկնակի հաղթանակը ամրապնդել է նրա դիրքերն այս տարի կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար։
Հերթական քարոզարշավը լինելու է Հարավային Կարոլինայում։ Արդեն Ռոմնիի նախընտրական շտաբը մեկնել է Հարավային Կարոլինա նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար։
Ռոմնիի համար Հարավային Կարոլինան իր մեծաքանակ աղանդավորներով և պահպանողականներով հանդերձ ավելի շատ համարվում է ոչ կայուն ընտրատարածք, քան Նյու Հեմփշիրը։
Հավանական է, որ սա կլինի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի, նախկին սենատոր Ռիք Սանտորումի և Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի նախագահի թեկնածու դառնալու վերջին շանսը։
«The Washington Post»-ը ևս հրապարակել է Ռոմնիի հարցազրույցը, որտեղ Ռոմնին հայտարարել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ընտրել Միացյալ նահանգների գլխավոր հրամանատարին, սակայն նրանք չեն ցանկանում ընտրել «հոգևոր հովվին»։ Ռոմնին նաև նշել է, որ այդ մարդիկ ցանկանում են ապրել ռազմական, տնտեսական և բարոյական առումով հզոր և կայուն երկրում և ավելացրել, որ կարող է ապահովել այդ ամենը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)