Հայտնի է դարձել Թուրքիայի սահմանին Patriot հրթիռների տեղակայման ամսաթիվը
Թուրքիա
Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համակարգի տեղադրումը տեղի կունենա 2013թ. առաջին օրերին, երեքշաբթի օրը հայտնել է CNN Turk-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրներին:
Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայում զենիթահրթիռային համակարգի տեղակայումը Գերմանիայի համար կարժենա 25 մլն դոլար: Ակնկալվում է, որ հրթիռները մնալու են Թուրքիայում մինչև 2014թ.:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան կստանա 6 հատ Patriot հրթիռ: Դրանք վերջինիս տրամադրելու են Նիդեռլանդները, Գերմանիան և ԱՄՆ-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի կեսերին դիմել էր ՆԱՏՕ-ին թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռներ տեղակայելու խնդրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)