ՌԴ-ն ու Իրանը կարող են նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել․ Newsweek
Համաշխարհային ՄամուլՌուսաստանն ու Իրանը կարող են նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մի քանի օր առաջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, գրում է Newsweek-ը, փոխանցում է nv.ua–ն։
Ամերիկյան պարբերականը հայտնում է, որ նոր համաձայնագիրը, որը կարող է ստորագրվել երկրների միջև, վկայում է աշխարհում աճող մեկուսացման պայմաններում Իրանի և Ռուսաստանի կողմից ուժերը միավորելու փորձի մասին:
Հոդվածում ասվում է, որ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Իրանի հետ համաձայնագիրը երկար տարիներ է՝ մշակվում է։ Ռուսական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման մոտ ապագայում, և դա հնարավորություն կտա «պաշտոնականացնել կողմերի հանձնառությունը պաշտպանական սերտ համագործակցությանը և փոխգործակցությանն ուղղված՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու անվտանգություն», գրում է Newsweek-ը։