ԱՄՆ-ից վտարել «բոլորին, ովքեր անօրինական կերպով են երկրում»․ Թրամփ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնելու, քանի որ նա փորձում է իրականացնել անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսման ծրագրերը։ Այս գնահատականը տրված է չորեքշաբթի օրը The Hill թերթում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշված է այնտեղ, հանրապետականը նախապես խոստացել էր, որ անօրինական միգրանտների արտաքսման պատմության մեջ ամենամեծ գործողությունը իրականացվելու է ԱՄՆ-ում։ «Սակայն, ինչպես Թրամփի առաջին նախագահական ժամկետում, միգրացիոն ոլորտում նրա օրակարգի իրականացումը լուրջ խոչընդոտների կհանդիպի», ընդգծվում է հրապարակման մեջ։