Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը
Համաշխարհային ՄամուլԳերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագրերը և քննարկում է պատժամիջոցները ԵՄ գործընկերների հետ՝ իշխանությունների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումից մինչև նպատակային պատժամիջոցների սահմանում։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բարբոքը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի է հեռացնում երկիրը ԵՄ-ից, ինչը նույնպես լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարամյա գործընկերությունը»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական պորտալում։
Նախարարը հավելել է, որ, միևնույն ժամանակ, Բեռլինը ԵՄ իր գործընկերների հետ քննարկում է հետագա միջոցառումները՝ «վրաց պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմի վերացումից մինչև նպատակային պատժամիջոցների ներդրում»։