ԵԱՏՄ-ն դարձել է բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
ՌուսաստանԵվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է իր զարգացումը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է Gazeta Ru-ն։
«Մեր ասոցիացիան դարձել է բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է ակտիվորեն զարգանալ: Եվրասիական միության աշխատանքը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը և համագործակցային կապերի խորացմանը։ Ամենակարևորն այն է, որ ինտեգրացիոն փոխգործակցությունը զգալի օգուտներ է բերում մեր միության բոլոր մասնակիցներին», նշել է ՌԴ նախագահը։