Կյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով
Համաշխարհային ՄամուլԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ գլոբալ միտումները և բռնապետությունը` որպես միջազգային հարաբերություններում հիմնական գործիք օգտագործելու անհնարինությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախարարը նշել է ԱՄՆ ապագա վարչակազմի ներկայացուցիչների կողմից մաքսատուրքերը բարձրացնելու և այն երկրներին պատժելու սպառնալիքները, որոնք դոլարի փոխարեն կօգտագործեն այլ արժույթներ կամ վճարման այլընտրանքային հարթակներ։ «Մրցակիցներին ճնշելը միշտ եղել է Վաշինգտոնի քաղաքականության բնորոշ հատկանիշը»,-նշել է Լավրովը։
«Այնուամենայնիվ, կյանքը պետք է ստիպի Միացյալ Նահանգներին հասկանալ ժամանակակից աշխարհի միտումներն ու իրական գործընթացները, ինչպես նաև հասկանալ, որ բռնապետությունն այլևս չի կարող լինել միջազգային հարաբերությունների գործունեության հիմնական գործիքը», - ասել է Լավրովը։