3-ամյա երեխան չի վախեցել զայրացած հսկա առյուծի հարձակումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում 3-ամյա աղջնակը, մի խումբ երեխաների հետ, կենդանաբանական այգում մեծ ուշադրությամբ զննում է դեմ դիմաց ապակուց այն կողմ մի քանի սանտիմետրի վրա կանգնած զայրացած հսկա առյուծին։ Փոքրիկը դեմքով նույնիսկ դիպչում է պաշտպանիչ ապակուն՝ կարծես թե ծաղրելով «կենդանիների արքային»։ Անսպասելիորեն առյուծը ապակու հակառակ կողմից փորձում է հարձակվել աղջնակի վրա և ողջ ուժով հարվածում ապակուն։ Բարեբախտաբար Վելլինգտոնի կենդանաբանական այգու անվտանգության հզոր համակարգը թույլ չի տալիս առյուծին «իրականացնել իր մտադրությունը»։ Սակայն զարմացնում է աղջնակի պահվածքը. բարձր ինքնատիրապետումն ու «երկաթե նյարդերի» առկայությունը նրա մոտ ուղղակի շփոթմունք են առաջացնում առյուծի հարձակման անսպասելիությունից՝ մինչդեռ մի քանի մետրի վրա գտնվող մյուս երեխաները դեռ շատ երկար կհիշեն իրենց այս այցը կենդանաբանական այգի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն