Հրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերել Ոսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել է Գագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Բռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում է 7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները «Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է «Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ) Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշանները Պլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին «Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի 

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:

Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ 

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին:

«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:

Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում:

«Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը:

Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում:

«ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները  ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Գրոսի. Զապորոժյեի ԱԷԿ-ը փոխել է վթարային գեներատորների աշխատանքի ռեժիմը՝ դիզելային վառելիքի պակասի պատճառովՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Ռուսաստանի հետ պատերազմի մասին Լը Պենի հայտարարությանըԱզգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Մելանյա Թրամփի կերպարը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ համեմատել են մատուցողուհու համազգեստի հետԼեհաստանը հաստատել է Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի կայանի հրկիզումըՀայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներՂազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել ենՀայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմըՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներՆեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ըԽաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ ՉուլջյանՊուտինը պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանինՄեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. ԽաչատուրյանԴատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարինՎրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվելNYT. Google-ի, OpenAI-ի և SpaceX-ի գործադիր տնօրենները կմասնակցեն Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված ընդունելությանըՌուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Ամենադիտված