Ռուսաստանը գնահատում է ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը․ Պուտին
ՌուսաստանՌուսաստանը գնահատում է ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը և շահագրգռված է աշխատանքի ակտիվացմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵվրԱզԷՍ-ի գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը մեր ինտեգրացիոն ասոցիացիայի համակողմանի ամրապնդման համար», - ասել է Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նեղ ձևաչափով նիստում:
Ինչպես հայտնի է, Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։