Russia Today. Սիրիայում անչափահաս իսլամիստները մորթում են գերիներին (տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Alah Akbar կոչերի ներքո Սիրիայում ահաբեկիչները երեխաներին սովորեցնում են սպանել անզեն զինվորներին: Արևմուտքում «Սիրիայի ընկերները» շարունակում են զենք մատակարարել Մերձավոր Արևելքին, և այդ զենքն ընկնում է Al Kaida-ի կողմնակիցների ձեռքը. գրում է Russia Today-ը:
Տեսանյութում, որը համացանցում տեղադրել էր The Syrian Girl անունով օգտատերը, երևում է, թե ինչպես են զինյալները ծաղրում սև հագնված գերիներին: Զինյալները թռչում են նրանց շուրջ և գոռում Alah Akbar: Դրանից հետո տղամարդիկ գերուն են մոտեցնում անչափահաս տղային: Մեծերի բղավոցների ներքո կտրում է անզեն զինվորի կոկորդը: Հավաքվածները նորից գոչում են ALh Akbar:
Այժմ այս տեսանյութը հեռացվել է համացանցից չափազանց դաժան լինելու պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ այն ցուցադրում էր կառավարական բանակի զինվորականի մահը, որը կազմակերպել էին Al Kaida-ի կողմնակիցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ