Ռուսական երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանը
Ռուսաստան
Ռուսաստանի երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Պարզաբանվում է, որ Գրոզնի և Մախաչկալա քաղաքների օդակայանների տարածքում հատուկ ռեժիմ է հայտարարվել։ Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել Սամարայի օդանավակայանում։
«Մեկնման և ժամանման չվերթները հետաձգվել են «նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով»,- պարզաբանել են լրագրողները։
Ներկայումս օդանավակայանները ինքնաթիռներ չեն ընդունում։ Ինչպես հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը, որոշումն ընդունվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ