Բացառիկ կադրեր տիեզերքից՝ բոլոր 88 համաստեղությունները մեկ կադրում (լուսանկարներ)
Լուսանկարներ
Օպտիկական և ինֆրակարմիր աստղագիտության ազգային աստղադիտարանը NOIRLab-ը հրապարակել է Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված բոլոր 88 համաստեղությունների պատկերների հավաքածուն:
Նախագիծը նաև ստեղծել է գիշերային երկնքի հանրությանը հասանելի ամենամեծ պատկերը՝ արված 40000 պիքսելով:
Գիշերային երկնքի հսկայական լուսանկարը ստեղծել է գերմանացի աստղալուսանկարիչ Էքհարդ Սլավիկը։
Նա օգտագործել է մոլորակի ամենամութ ու մաքուր վայրերը, ինչպիսիք են Գերմանիայի Վալդենբուրգը, Իսպանիայի Տեներիֆեն և Լա Պալման, Նամիբիան և Չիլիը:
Պատկերների ստեղծման համար օգտագործվել է հատուկ տեխնիկա՝ յուրաքանչյուր վահանակ նկարահանվել է երկու անգամ՝ դիֆուզորով և առանց դրա, որպեսզի լուսանկարի աստղերը լինեն հնարավորինս պարզ և պայծառ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)