Դատապարտվել է Դինքի սպանողին գովաբանողը
Թուրքիա
Սամսուն քաղաքի ժուռնալիստը դատապարտվել է մեկ տարի և տասնմեկ ամիս ազատազրկման իր հոդվածում Հրանտ Դինքի սպանողին արդարացնելու և գովաբանելու համար: Այս մասին է նշում Todays zaman թուրքական պարբերականը:
Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ագօս» թերթի իր գրասենյակի դիմաց՝ Շիշլիում: Դատական քննությունից հետո ոստիկանությունը ձերբակալեց սպանող Սամաստ Օգունին և նրա միջնորդ Յասին Հայալին: Սամաստը ձերբակալվեց 22 տարի և 10 ամիս ազատազրկման «կանխամտածված սպանության» և «չարտոնագրված զենք կրելու» մեջ: Յասին Հայալը մեղադրվեց Սամաստի ոգեշնչման, գումարով և զենքով նրան հովանավորելու մեջ:
Ստատուկոյում` Սամսուն քաղաքում լույս տեսնող ամսաթերթում, իր հոդվածում ժուռնալիստ Օկան Բաշը գովաբանում էր Սամաստին և Դինքի սպանությունը:Բաշը մեկ տարի և երեք ամիս ազատազրկման դատապարտվեց 216 հոդվածի համաձայն ակնհայտ ատելություն քարոզելու համար:
Օքան Բաշը իր «Պարոնա՛յք, ի՞նչ են Ձեզ արել նացինոնալիստները» վերնագիրը կրող հոդվածում նշում էր.
«Սամասթը երկար տարիների ազատազրկման է ենթարկվել Հրանտ Դինքին սպանության համար, որը ասել էր «թուրքերի արյունը կեղտոտ է»:
Նա իր հոդվածում նաև մեղադրել է կառավարությանը հայերի հետ ինտեգրման մեջ:
Բաշը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման՝ համաձայն Թուրքիայի օրենսգրքի 215 հոդվածի «հանցանքի և հանցագործության գովերգման», և ութ ամիս՝ համաձայն 216 հոդվածի ատելության սերմանման:
Հական Բաքիրջիօղլուն նշել է. «Դատարանի վճիռը արդար է եղել: Այսպիսի արարքով դատարանը կանխում է հետագա հանցագործությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)