Պետդումայում օրինագիծ կներկայացվի խանութներում անվճար ապրանքների մասին
ՌուսաստանԳարնանային նստաշրջանում Պետդումա կներկայացվի խանութների կողմից կարիքավորներին սննդի անվճար փոխանցման (սննդի փոխանակման) մասին օրինագիծ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դումայի երիտասարդական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտեմ Մետելևը։
Նրա խոսքով, նախաձեռնության հեղինակներն առաջարկել են բարեգործական կազմակերպություններին ապրանքներ մատակարարող ձեռնարկատերերին ազատել ԱԱՀ վճարումից։ Մետելևը նշել է այս օրինագծի կարևորությունը։
Պատգամավորը հավելել է, որ հեղինակներն այժմ քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում և գնահատում հնարավոր ռիսկերը։
Խորհրդարանականներն աշխատում են նաև գործընկերների և մարզերի հետ՝ ամեն ինչ հաշվի առնելու և գարնանային նստաշրջանին նախապատրաստվելու համար։