Բրազիլացի մասնագետները կուսումնասիրեն ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը
Համաշխարհային Մամուլ
Ավիավթարների հետաքննության և կանխարգելման բրազիլական կենտրոնի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կժամանեն Ղազախստան՝ ուսումնասիրելու Ակտաու քաղաքում Ադրբեջանի ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռի կործանման վայրը։ Այս մասին իր կայքում հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։
«Առաջիկա օրերին սպասվում է CENIPA-ի ներկայացուցիչների այցը մեր երկիր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանրապետության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Embraer արտադրական գործարանի հատուկ ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ակտաու՝ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն։ Քննչական հանձնաժողովը մեկնել է ավիավթարի վայր և որոշել անելիքը։
Դեկտեմբերի 25-ին Ղազախստանում վթարի է ենթարկվել AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռը։ Վթարից առաջ ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը կարող էր ընկնել թռչունների հետ բախվելու պատճառով, իսկ բուն ինքնաթիռի իրանի վրա բազմաթիվ անցքեր են հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից