Գիտնականորեն ապացուցված է հույների և հայերի հին ազգ լինելը․ BioRxiv
Համաշխարհային ՄամուլԳիտնականների միջազգային թիմը՝ Կոպենհագենի համալսարանի գենետոլոգ Էսկե Վիլերսլևի գլխավորությամբ, հետազոտություն է անցկացրել, որում նոր մանրամասներ են բացահայտել հնդեվրոպական լեզուների ձևավորման վերաբերյալ, ինչպիսիք են հունարենը, հայերենը, իտալերենը, ֆրանսերենը և իսպաներենը, գրում է BioRxiv-ը։
Հիմնվելով հնագույն գենոմների վերլուծության վրա՝ հետազոտողները եզրակացրել են, որ բրոնզի դարաշրջանում մարդկանց միգրացիան առանցքային դեր է խաղացել այս լեզուների տարածման գործում:
Հնդեվրոպական լեզուները հարակից լեզուների մեծ խումբ են, որը ներառում է ժամանակակից եվրոպական և որոշ ասիական լեզուների մեծ մասը: Նրանց միավորում է ընդհանուր ծագումը` կապված ժողովուրդների հնագույն միգրացիայի հետ