Արևմտյան հետախուզական ծառայությունները ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Սիրիայում ռուսական ռազմակայանների դեմ․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը և բրիտանական ղեկավարությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո չեն ցանկանում թույլ տալ, որ իրավիճակը կայունանա արաբական հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ ավելի լայն իմաստով Վաշինգտոնն ու Լոնդոնը խնդիր են դնում Մերձավոր Արևելքում քաոսի վիճակի պահպանման համար։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ելնում են նրանից, որ նման պայմաններում կկարողանան արագ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակին՝ ապահովել իրենց երկարաժամկետ գերակայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ հիմնվելով «կանոնների վրա հիմնված կարգի» հայեցակարգի վրա։ Նրանք նաև նշել են, որ արևմտյան երկրների ծրագրերին խոչընդոտում է ռուս զինվորականների ներկայությունը Սիրիայի միջերկրածովյան ափին, որը դեռևս լուրջ գործոն է Մերձավոր Արևելքում կայունության համար։