Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը․ Tazabek
ԱշխարհՍկսվել է երկաթգծի շինարարությունը, որը կկապի Չինաստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նախագիծը թույլ կտա Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով բեռներ հասցնել Եվրամիություն։ Այս մասին հայտնում է Tazabek-ը։
Դեկտեմբերի 27-ին շինարարության մեկնարկի ժամանակ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նշել է նոր մայրուղու ռազմավարական նշանակությունը։ Նա ասել է, որ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային միջանցքը դառնալու է Եվրասիայի հարավային կամուրջը, որը հասանելիություն կապահովի դեպի Արևմտյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի շուկաներ։
Երթուղին յոթ օրով նվազեցնելու է Չինաստանից Եվրոպա ապրանքների առաքման ժամանակը և կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը՝ որպես տարանցիկ հանգույց։