Պուտինը Ռոստովը վերանվանելու մասին օրենք է ստորագրել
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով Յարոսլավլի մարզի Ռոստով քաղաքը վերանվանվում է Մեծ Ռոստով։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ ստորագրված օրենքի՝ Յարոսլավլի մարզի Ռոստովի շրջանի Ռոստով քաղաքը վերանվանվում է Մեծ։
Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական պատասխանում նշվել է, որ Ռոստով քաղաքի անվանման ավելացումը «Մեծ» բառով հնարավորություն կտա օրինականորեն համախմբել պատմության ընթացքում ձևավորված ավանդական օգտագործվող անվանումը, և կհամապատասխանի նաև քաղաքի՝ որպես նշանակալի պատմամշակութային կենտրոնի կարգավիճակին։