Ռուսաստանում միգրանտ երեխաներին դպրոց չեն ընդունի՝ առանց ռուսերենի իմացության
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսերեն չիմացող միգրանտ երեխաների ընդունելությունը ռուսական դպրոցներ։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պորտալում, գրում է Gazeta-ն։
Օրենքի համաձայն՝ օտարերկրացիների ընդունելությունը դպրոցներ հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք հաջողությամբ հանձնեն ռուսաց լեզվի անվճար քննությունը պետական կամ քաղաքային կրթական կազմակերպությունում։
Փաստաթղթում նշվում է, որ միգրանտների երեխաներին, ովքեր չեն հանձնի թեստը, թույլ չեն տա մուտք գործել ուսումնական հաստատություններ։