Կիմ Չեն Իրի մարմինը կմշակվի համապատասխան նյութերով և կպահվի դամբարանում
Աշխարհ
Դեկտեմբերի 17-ին հանկարծամահ եղած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մարմինը հողին չի հանձնվի և կպահվի Փհենիանում գտնվող դամբարանում, որտեղ պահվում է Կիմ Չեն Իրի հոր՝ երկրի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի մարմինը։ Այս մասին հաղորդում է BBC–ն՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։
Տեղեկատվություններն այն մասին, որ Կիմ Չեն Իրի մարմինը մշակվելու է համապատասխան նյութերով և պահվելու է դամբարանում, տարածվել էին նրա մահվան լուրից անմիջապես հետո, սակայն մինչ այժմ այդ լուրերը պաշտոնապես չէին հաստատվել։
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդի հուղարկավորությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 28-ին Պհենիանում, որին մասնակցել էին հարյուր հազարավոր մարդիկ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ