Ալիևը «բացահայտել» է ինքնաթիռի կործանման պատճառները
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում բացահայտել է մի շարք պատճառներ՝ Ակտաուի մերձակայքում AZAL–ի ինքնաթիռի կործանման հետ կապված։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, պետության ղեկավարի խոսքով՝ վերջնական տարբերակը հայտնի կդառնա «սեւ արկղերը» բացելուց հետո։
«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա։ Իսկ փաստերը կայանում են նրանում, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Սա ինքնաթիռին պատճառված առաջին վնասն է»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։