Ալիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ընդունել մեղքը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և փոխհատուցում վճարել Բաքվին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։
Սրանք մեր պայմաններն են: Դրանցից առաջինն արվել է երեկ։ Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն»,- ասել է նա։