Չինաստանում բացվել է ամենաերկար ստորջրյա ճանապարհային թունելը (լուսանկարներ)
ԼուսանկարներՉինաստանում գրեթե չորս տարվա շինարարությունից հետո բացվել է երկրի ամենաերկար ստորջրյա ճանապարհային թունելը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թունելն անցնում է Ցզյանսու նահանգի Տայհու լճի տակով, Շանհայից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք, և միացնում է Սուչժոու, Վուսի և Չանչժոու արագընթաց մայրուղիները։ Նրա երկարությունը 10,79 կիլոմետր է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 17,45 մետր լայնությամբ 6 գոտի ունեցող կառույցի կառուցման վրա ծախսվել է մոտ 1,56 մլրդ դոլար եւ ավելի քան երկու մլն խմ բետոն։ Թունելի առաստաղը հագեցած է լուսադիոդային լամպերով։