Բաքվում երկրաշարժ է գրանցվել
ԱդրբեջանԲաքվի մերձակայքում Կասպից ծովում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է Ղազախստանի Հանրապետության ազգային տվյալների կենտրոնը` Bes media-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին՝ Աստանայի ժամանակով 01.14-ին, Սումգայիթ քաղաքից 107 կմ հյուսիս։ Օջախի խորությունը մոտ 11 կմ էր։ Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54 աստիճան, արևելյան երկայնության 49.98 աստիճան։
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է։ Առաջին ցնցումները տեղի են ունեցել դեկտեմբերի 29-ին, Բաքվի ժամանակով 15.22-ին, և դրանց ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ։