Ռուսաստանի երկնքում խոցվել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարքեր․ ՌԴ ՊՆ
Ռուսաստաննցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի տարածքում ոչնչացրել են ուկրաինական բանակի 68 անօդաչու թռչող սարքեր։ Մանրամասները հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ 25-ը ոչնչացվել է Բրյանսկի մարզում, 17-ը՝ Ղրիմում, 11-ը՝ Կրասնոդարի մարզում, 10-ը՝ Սմոլենսկի շրջանում, երկուսը Տվերի մարզում, մեկական՝ Կուրսկի, Ռոստովի և Կալուգայի մարզերում։
Հայտնի է, որ Սմոլենսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել նավթի պահեստի վրա։ Շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորներն ընկել են օբյեկտի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։