Կենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ «Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) ինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ Ո՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ուշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Սա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Պարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Քաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել 

Մենք դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, պատմական ընտրության առաջ. Փաշինյանի ուղերձում ասված մտքերից

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2024 թվականն ահա պատմություն է այլևս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետև այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան և ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլև մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին և արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն և մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, և ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի և իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, և այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետևողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաև ճկունության և ստեղծագործականության, ինչպես նաև բոլորիդ աջակցության շնորհիվ: Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել և կենտրոնանալ մե՛ր և ոչ թե ուրիշների անելիքների և ասելիքների վրա, և սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է: Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը և մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք և վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարևորագույն անկյունաքար:

Գնացեք և սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան և Խաղաղության օրակարգ ասելով: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում և ընտանիքներում, համայնքներում և բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել և կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, և մենք հետևողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ և մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, և այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու և զարգացնելու գործիք է և ուրիշ ոչինչ:

Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն և աշխատանք, նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական և մանրամասն հասկանալու համար, որովհետև համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք և ունենք արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետևանք են:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչև տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձևը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատևության համար:

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձևն ու գաղափարախոսությունը գտնված է, և դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատևության օրակարգը, և այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան և ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան և ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատև պետություն ունենալ:

Իսկ աշխատանքը և կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատևության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա: Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք:

Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, և այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի և կրթության, փոխվելու և վերափոխվելու ռազմավարության արդյունք է: Այդ արդյունքը պետք է գնահատենք և այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք:

2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, և այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը և այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք և որով պիտի առաջնորդենք:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և շնորհավոր Նոր տարի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Լավրով. Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պահանջում է լուծել հակամարտության արմատական ​​պատճառները Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասինՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները կշարունակի բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ, ասել է ՔոուլըՊուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով Փաշինյան. Հայաստանը երբեք չի բարձրացրել ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում ենՓաշինյանը՝ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին․ «Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը»Գյուղատնտեսական աճ չունենք եւ դա անսպասելի չէ․ Նիկոլ ՓաշինյանԶելենսկին ընտրություններ անցկացնելու անհնարինությունը բացատրել է Ուկրաինայից 9 միլիոն մարդու հեռանալովՈ՞ր ժամկետների ընթացքում է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքիցԶելենսկուն մեղադրել են Լիտվայի օդային տարածքում սադրանք կազմակերպելու մեջԻնչո՞ւ է աստղագիտական աշունը տարբեր տարիներին սկսվում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին․ աստղաֆիզիկոսի պարզաբանումըԵրիտասարդ պատգամավոր եք, ձեզ անկյուն չկանգնացնեն․ Փաշինյանը՝ ԳևորգյանինԼրագրողը կալանավորվել է բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով. ՌԴԳալյանը բացահայտեց՝ ինչ Սահմանադրություն է հրապարակվելու առաջիկայում
Ամենադիտված