Ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱՄՆ–ը․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Մրցունակ և էկոլոգիապես մաքուր ռուսական էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև խիստ բացասաբար է անդրադառնում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման վերաբերյալ։
Ըստ Զախարովայի՝ էներգետիկ շուկայի վերաբաշխման հիմնական շահառուն և ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է։
«Այս գիշատիչ ռազմավարության առաջին զոհը դարձավ եվրոպական խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան։ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունից հետո նա ստիպված եղավ գազ գնել զգալիորեն բարձր գներով և կրճատել իր խոշորագույն արտադրական օբյեկտների աշխատանքը։
Եվ Եվրամիության մյուս երկրները, որոնք նախկինում հաջողակ և տնտեսապես անկախ էին, նույնպես կվճարեն ամերիկյան հովանավորության իրենց գինը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովան նշել է, որ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱՄՆ-ը, Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական պետությունների իշխանությունները, որոնք զոհաբերել են իրենց քաղաքացիների բարեկեցությունը՝ հանուն ամերիկյան տնտեսության ֆինանսական աջակցության։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)