ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
ՀայաստանՍրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։
«Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: