Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահին»
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է հինգշաբթի օրը ավիահարվածները Լիբանանի հարավում, հայտնում է The Times of Israel-ը։
Իսրայելցի զինվորականները հայտնել են՝ հարվածի թիրախ են դարձել այն կետերը, որոնցից «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռներ են արձակել, գրում է Interfax-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ որպես զինադադարի համաձայնագրի մաս՝ խնդրանք է ուղարկել լիբանանյան բանակին՝ չեզոքացնելու այդ դիրքերը, որոնք «վտանգ են ներկայացնում Իսրայելի թիկունքին» և զինվորականներին։ Իսրայելական բանակը նշել է, որ հարվածները հասցրել է միայն այն բանից հետո, երբ լիբանանյան կառավարական ուժերի խնդրանքը չի կատարվել։
Նոյեմբերի 27-ին իսրայելական զինվորականները և «Հեզբոլլահը» դադարեցրին ռազմական գործողությունները։ Նրա պայմաններով՝ իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կգա լիբանանյան տարածքից և իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» մարտիկներին, եթե նա որոշի, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգությանը։
Այդ ժամանակից ի վեր՝ տեղեկություններ են ստացվել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև միմյանց դիրքերին հարվածների հետ կապված միջադեպերի մասին: