«Երբ երեխաներ ունենամ, ինձ այլևս չեք տեսնի ֆիլմերում». Թոմ Հոլանդ (լուսանկարներ)
ԼուսանկարներԱռաջիկա մի քանի տարիներին Թոմ Հոլանդը կարող է անհետանալ մեծ էկրանից, գրում է People-ը։
28-ամյա դերասանը հայտնվել է Men's Health ամսագրի հունվար-փետրվարյան համարի շապիկին և պատմել այն մասին, թե ինչպես է տեսնում իր կյանքը ծնող դառնալուց հետո։ Հոլանդը, ով հրապարակավ հաստատել է իր հարաբերությունները Զենդայայի հետ 2021 թվականին, նշել է, որ իր կյանքը մի փոքր ավելի նորմալ է դառնալու։
«Երբ երեխաներ ունենամ, ինձ այլևս չեք տեսնի ֆիլմերում», - ասել է նա՝ հավելելով, որ այն ամենը, ինչ նա կանի գոլֆ խաղալն ու հայր լինելն է։ «Գոլֆ և հայրություն։ Ես ուղղակի կվերանամ աշխարհի երեսից»։