Ռուսաստանում 10 ամսական երեխան վիրավորվել է պիրոտեխնիկայի պայթյունից
ՌուսաստանՌԴ Պերմի մարզում 10 ամսական երեխան հոսպիտալացվել է պիրոտեխնիկական արտադրանքի պայթյունի պատճառով, հայտնում է շրջանի դատախազությունը, գրում է Gazeta-ն։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ Սուկսուն գյուղում՝ պիրոտեխնիկա օգտագործելիս մեծահասակների կողմից անվտանգության պահանջները խախտելու պատճառով։
Փոքրիկը ջերմային այրվածք է ստացել և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Սուկսունի շրջանի դատախազությունը սկսել է ստուգել անչափահասների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության համապատասխանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են։