Թուրքիայի հանգստավայրերից մեկում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն հանգստավայրում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ մոտ 16:51-ին (Երևանի ժամանակով՝ 17:51-ին)։
Օջախը գտնվել է ծովում՝ մոտ 7 կմ խորության վրա։
Փորձագետները գնահատում են միջադեպի հետևանքները, սակայն զոհերի կամ նյութական վնասների մասին այս պահին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան