Թրամփի փողերի լվացման գործով դատավորը մերժել է գործը կարճելու նրա միջնորդությունը
Համաշխարհային ՄամուլՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կդատապարտվի քրեական գործով, որում նա մեղավոր է ճանաչվել պոռնոաստղին վճարելու մեղադրանքով, բայց դժվար թե նրան բանտարկություն կամ այլ պատիժներ սպասեն, հայտնել է դատավորը ուրբաթ օրը, փոխանցում է Reuters-ը։
Դատավոր Խուան Մերչանի որոշումը նշանակում է, որ Թրամփը պետք է ներկայանա իր դատավարությանը հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից ընդամենը 10 օր առաջ, ինչը աննախադեպ է ԱՄՆ պատմության մեջ: Մինչ Թրամփը ԱՄՆ ոչ մի նախագահ՝ նախկին կամ ներկա, չի մեղադրվել կամ դատապարտվել հանցագործության համար։