ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությամբ․ Բլինքեն
Համաշխարհային ՄամուլՎաշինգտոնը չափազանց վտանգավոր է համարում արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև միջուկային հակամարտության ռիսկի ցանկացած աճ։ Այս մասին Financial Times-ին (FT) տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է Euromedia24-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «չափազանց անհանգստացած է» Մոսկվայի միջուկային հռետորաբանությամբ՝ կարծելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիտարկել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։
FT-ի նյութում չի նշվում, թե կոնկրետ որ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն, ավելի վաղ, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը պնդում էր, որ 2022 թվականի աշնանը «ռուսաստանի կողմից տակտիկական միջուկային զենքի հնարավոր կիրառման իրական վտանգ կար»: «Նույնիսկ եթե այդ հավանականությունը 5%-ից հասել է 15%-ի, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, պարզապես ավելի լուրջ բան չկա», - ասել է Բլինքենը հրատարակությանը՝ հավելելով, որ Պեկինի քաղաքականությունը, հավանաբար, օգնել է նվազեցնել միջուկային զենքի կիրառման սպառնալիքը։