Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Համաշխարհային ՄամուլԵրկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Phobos եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Այսօր առավոտյան մեր մոլորակի վրա սկսվել է G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկ, 8 ժամ 50 րոպե անց Kp ինդեքսը, որն արտացոլում է գեոմագնիսական դաշտի խանգարումների մակարդակը, հասել է հինգ միավորի», - գրել է նա:
Ըստ նրա՝ օրվա ընթացքում սպասվում է գեոմագնիսական դաշտ՝ թույլ մագնիսական փոթորիկների կարճատև ժամանակաշրջաններով։