Ես 11 տարեկան էի և այնքան վախեցած. Սելենա Գոմեսը՝ իր առաջին համբույրի մասին
ԼուսանկարներԵրգչուհի Սելենա Գոմեսը WMagazine-ին տված հարցազրույցում ասել է, որ երիտասարդ տարիքում բազմիցս սիրահարվել է։
Գոմեսը հիշել է, որ եղել է One Tree Hill հեռուստասերիալի դերասան Չեդ Մայքլ Մյուրեյի, ինչպես նաև երգիչ Ջեսի Մաքքարթնիի երկրպագուն։ Ավելին, նա կիսվել է, որ սիրահարվել է նաև իրական կյանքում։
«Իմ առաջին համբույրը հեռուստատեսությունում էր: Ես 11 կամ 12 տարեկան էի և Դիլանի ու Քոուլ Սփրաուզի հետ նկարահանվում էի The Suite Life of Zack and Cody-ում: Համբույրը Դիլանի հետ էր, շատ ծիծաղելի էր։ Մենք երկուսս էլ այնքան երիտասարդ էինք և փորձում էինք հասկանալ՝ ինչպես համբուրվել: Ես երբեք դա չէի արել և այնքան վախեցած էի»,- պատմել է Գոմեսը:
Նա հավելել է, որ «աշխատանքից դուրս» առաջին անգամ համբուրվել է 14 տարեկանում։ Նա խոստովանել է՝ իր սիրելիի անունը Խուան էր։