Հակաբիոտիկների օգտագործման մահացու հետևանքները
Համաշխարհային Մամուլ
Գրեթե 40 միլիոն մարդ կարող է մահանալ մինչև 2050 թվականը բակտերիաներում հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։
«Ամեն տարի մոտ 1 միլիոն մարդ մահանում է բակտերիաներում հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման պատճառով, և այս ցուցանիշը կաճի առաջիկա 25 տարիների ընթացքում: Սա սարսափելի է», - մեջբերում է հրատարակությունը Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր բժիշկ Սալի Դևիսի խոսքերը:
Թերթը պարզաբանում է, որ մինչև 2050 թվականը բակտերիաների դիմադրողականությունից մահացության մակարդակը կրկնապատկվելու է, մահացությունների ընդհանուր թիվը կազմելու է 40 միլիոն։
Պատճառը հակաբիոտիկների համատարած օգտագործումն է, այդ թվում՝ սննդի արդյունաբերության մեջ, ինչի հետեւանքով ավելի ու ավելի շատ բակտերիաներ են մուտացիայի ենթարկվում եւ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն են զարգացնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)