ԱՄՆ-ն թուլացնում է Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումների սահմանափակումները. WSJ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը մտադիր է թուլացնել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է իր որոշման մասին հայտարարել հունվարի 6-ին։ Միաժամանակ, ընդգծում է հրատարակությունը, Վաշինգտոնը չի պատրաստվում չեղարկել հակասիրիական պատժամիջոցները, քանի դեռ չի հասկացել, թե ինչ ուղղություն են տալիս երկրին նոր իշխանությունները։
Սպասվում է, որ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրողների համար սահմանափակումների մեղմացումը տևելու է վեց ամիս։